կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 09:33
Քաղաքական

«Տարբեր բաներ է գրված եղել. ինչ-որ բան այն չէ». Ռուբեն Մելիքյանը՝ «Այո»-ի շտաբի դրամահավաքի մասին

«Տարբեր բաներ է գրված եղել. ինչ-որ բան այն չէ». Ռուբեն Մելիքյանը՝ «Այո»-ի շտաբի դրամահավաքի մասին

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նախօրեին «Այո»-ի շտաբի դրամահավաքին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հրավիրատոմսում նշված է՝ «հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին»։ Մինչդեռ Վարչապետի գրառման մեջ նշված է՝ «հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը»։

Այս երկու նպատակներն էապես են տարբեր։ Օրինակ, առաջին նպատակի համար առավելագույն սահմանաչափը 100 միլիոն դրամն է, իսկ երկրորդը առավելագույն սահմանաչափ չունի։ Հիշենք, որ կազմակերպիչների պնդմամբ՝ հավաքվել է 200 միլիոնից ավել դրամ։

Հետևություն։ Ինչ-որ բան այն չէ»: