Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018թ․-ի օգոստոցի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»։ Հիմա իմ մոտ այն տպավորությունն է, որ մարտի 1-ի գործը ամբողջ ծավալով բացահայտված չէ։ Այս մասին ԱԺ-ում դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Կառավարությունը իր հաջողությունների մասին խոսելիս առաջ է բերում ոստիկանական բարեփոխումները, հիմա մենք ունենք հանցագործությունների աճ, թմրամոլության աճ, դրան զուգահեռ բացահայտումների նվազում, արդյո՞ք այս ամենը չի նշանակում, որ ոստիկանական բարեփոխումները, եթե չեն ձախողվել, գոնե սխալ ուղղու վրա են, որովհետև եթե լինեին ճիշտ ուղղության վրա, չէր լինի աճ, լավագույն դեպքում կլիներ կանոնացում։ Խնդրում եմ նշել բանակում հանցագործությունների մասին, մասնավորապես՝ Զինված ուժերում ոչ մարտական կորուստները ինչքա՞ն են կազմել, ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում հիվանդություններ, դժբախտ պատահարներ, այնպիսի դեռևս չբացահայտված սահմռկեցուցիչ ողբերգություն, որ ունեցանք Ազատ գյուղում»,- հարցրեց պատգամավորը։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ դատախազի պատասխանը հաստատում է իր պնդումը, որ ոստիկանական բարեփոխումները սխալ ուղղու վրա են․ «Որովհետև ասում եք, որ ունենք հանցագործությունների որակական փոփոխություն, բայց օգտագործում ենք հին գործիքներ, նշանակում է ոստիկանությանը պետք է տրվեր նոր գործիքներ, որպեսզի թմրամիջոցների դեմ պայքարը կարողանար ճիշտ ընթանալ։ Թմրամիջոցների դեմ պայքարելու համար ոչ թե «Hoverbord»-եր գնեիք, այլ ավելի շատ բան սովորեցնեիք կիբերհանցագործությունների մասին։ Մենք ունենք իննքասպանությունների աճ, հանցագործությունների աճ, խաղամոլության աճ, սա արդյո՞ք չի նշանակում, որ մեր հասարակությունը 2022թ․-ին որպես հասարակություն այս իշխանությունների ներքո դեգրադացվել են»,- ասաց նա։