Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱԺ-ն շարունակում է քննարկել ՍԴ դատավորի ընտրության հարցը: Առաջադրված թեկնածուն Էմիլ Բաբայանն է:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նրանից հետաքրքրքվեց` չի՞ կարծում, որ ավելի համոզիչ կլիներ, եթե ԱԺ ներկայացված թեկնածուն ընտված լիներ մրցույթով: «Այդ դեպքում անկողմնակալ, անաչառ հանձնաժողովը կկարողանար հավակնորդների ցուցակից ընտրություն կատարել, այդ թվում` նաև Ձեզ»,- ասաց նա:
Բաբայանն արձագանքեց, որ այս պահին գործող իրավակարգավորումներով հատուկ ընթացակարգ է սահմանված, որը բարդ և մրցակցային է: «Կան չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում անձը կարող է հավակնել ՍԴ դատավորի կոչման: Բացի այդ` իշխանության բոլոր ճյուղերը հնարավորություն են ստանում իրենց չափորոշիչներով ներկայացնելու իրենց թեկնածուին»,-բացատրեց նա:
Էմիլ Բաբայանի խոսքով` պատգամավորները թեկնածուին հավանություն են տալիս ընդհանուր ձայների առնվազն 3/5-րդով: «Կարծում եմ` դա չափազանց բարձր շեմ է արժանի թեկնածու ընտրելու համար»,- ասաց նա և հավելեց, որ մրցույթը նախատեսված չէ, եթե նախատեսվի, չի կարծում, թե որևէ խոչընդոտ կարող է լինել: