կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 20:01
Առանց Կատեգորիա

Գոյության պռնկին. Էմիլ Սիորան

Գոյության պռնկին.  Էմիլ Սիորան

Էմիլ Սիորանը  փիլիսոփա է, որին հարկավոր է  «չշփոթել»  գրողի հետ: Սա՝ մեկ: Նույնիսկ այն դեպքերում, երբ Սիորանն իբր անընդունելի է, բնավ անսպասելի չէ.  գուցե՝ հիմա առավել, քան երբ  գրում էր՝ անցյալ դարում: Սա՝  երկու:  Եվ վերջինը. գրող է, կգրի, ընթերցողի ուզածը ո՞րն է:

 

Բացատրություններին, որոնց կարիքը (սովոր ենք) միշտ կա, պիտի փոխարինեն (սովո րենք)  «Խոստովանությունք եւ նզովք»  գրքից ստորեւ թարգմանաբար ներկայացվող «բնագրերը»:

 

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

Անվիճարկելի մի հաճույք կա այն գիտակցումի մեջ, որ մեր բոլոր արարքներն իրականում ոչնչով հիմնավորված չեն. միասնական է ամենը եւ նույն բանն է՝ գործել արարքը, թե չգոր ծել: Եվ, այդուհանդերձ, մեր ամենօրյա գործերում մենք գործարքի մեջ ենք Ամայության հետ, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ, իսկ երբեմն էլ՝ միաժամանակ, այս աշխարհը մերթ՝ իրական, մերթ անիրական ենք կարծում: Մենք խառնում ենք այստեղ բարձր ճշմարտությունները եւ ցածր ճշմարտությունները, եւ, համոթ մտածողի, արդեն իսկ այդ շիլափլավը կյանքի շահումն է:

 

Էմիլ ՍԻՈՐԱՆ

 

 

Ես այնքան լեցուն եմ մենությամբ, որ յուրաքանչյուր հանդիպում ինձ համար Գողգոթա է։

 

Նիրվանան համեմատվում էր հայելու հետ, որը դադարել էր որեւէ  բան արտացոլելուց։ Այսինքն՝ մի հայելու, որը հավերժ մաքուր է, հավերժ անօգուտ։

 

Այն բանից հետո, երբ Քրիստոսը Սատանային անվանեց «Այս աշխարհի իշխանը», սուրբ Պողոսը, ցանկանալով գերազանցել, ուղիղ նշա նին դիպավ՝ անվանելով նրան  «այս աշխարհի աստվածը»։Ինչպե՞ս  մենք կարող ենք վիրավորվածներ ձեւանալ, երբ այդպիսի հեղինակություններ բացեիբաց տալիս են նրա անունը, ով կառավարում է մեզ։

 

Դարաշրջաններից յուրաքանչյուրում մարդիկ կարծում են, եւ արդարարացի են լիովին, որ հենց իրենց աչքերի առջեւ են չքանում Երկրային Դրախտի վերջին հետքերը։

 

Դարձյալ Քրիստոսի մասին։ Ինչպես ասված է գնոստիկական պատումներից մեկում, իբր նա, ճակատագրի հանդեպ ատելությամբ  մղված, բարձրացավ երկինք եւ խախտեց ոլորտների դասավորությունը, որ մարդիկ այլեւս չդիմեն աստղերին։

Եվ հիմա, այդ շիլաշփոթում, ի՞նչ է պատահել իմ թշվառ աստղին։

 

Կանտն ապրեց մինչեւ խոր ծերություն եւ միայն այդժամ, նկատելով գոյության ստվերոտ կողմերը, հայտարարեց, որ «սնանկ է ու զածդ ռացիոնալ թեոդիցեա»։

… Այլք, որ ավելի հաջողակ էին, դա հասկացան դեռեւս փիլիսոփայել սկսելուց  առաջ։

 

Ես գգոյություն ունեմ ունեմ իմ բոլոր զգացմունքներից առանձին։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է դա պատահում։ Ես նույնիսկ չեմ կարողանում հասկանալ, թե ով է այդ զգացմունքներին ենթարկվողը։ Սակայն, ո՞վ է այդ եսը՝ երեք նախադասություններից յուրաքանչյուրի սկզբում դրված։

 

«Ես վախկոտ եմ, երջանկության տանջանքներն ինձ համար անտանելի են»։

Մարդու էության մեջ խոր թափանցելու, նրան իսկապես ճանաչելու համար բավական է, որ ես տեսնեմ, թե ինչպես է նա արձագանքում Քիթսի այս խոստովանությա նը։ Եթե նա անմիջապես չի հասկանում, շարունակելն անիմաստ է։

 

Քանի որ մարդը հիվանդոտ կենդանի է, նրա յուրաքանչյուր արտահայտություն կամ արարք հավասարազոր է ախտանշանի։

«Ինձ զարմացնում է, որ նրա նման հրաշալի մարդը կարող էր մահանալ», - գրեցի ես մի փիլիսոփայի այրուն։ Միայն նամակն ուղարկելուց հետո հասկացա, թե որքան անհեթեթ է այն։ Ուղարկելով երկրորդը՝ ես ինձ հերթական հիմարությունը դուրս տալու ռիսկին էի ենթարկելու։ Այնտեղ, ուր գործն առնչվում է ցավակցություններին, կաղապարի շրջանակներից դուրս եկող ամեն բան սահմանակցում է անպատշաճության կամ աննորմալության հետ։

 

Կանդինսկին պնդում է, որ դեղինը կյանքի գույնն է։

Հիմա հասկանալի է, թե ինչու է այդ գույնն այդ քան անհրապույր։

Հները չէին վստահում հաջողությանը ոչ միայն այն պատճառով, որ վախենում էին աստվածների խանդից, այլեւ՝ զգուշա նում էին այն ներքին անհավասարակշռությունից, որով սովորաբար ուղեկցվում է յուրաքանչյուր հաջողություն: Այդ վտանգը հասկացողը որքա՛ն բարձր պիտի լինի մեզնից:

 

Բոլո՛ր այդ երեխաները, որոնց ես չցանկացա  ունենալ, - եթե միայն իմանային նրանք, թե ի՛նչ երջանկությամբ են ինձ պարտական:

 

Մարդն ապրում է ոչ թե երկրում, այլ  լեզվի ներսում:  Հայրենիքը - լեզուն է եւ ոչինչ ավելի:

 

Ես չարաշահում եմ  «Աստված» բառը, ես հաճախ եմ գործածում այն, չափազանց հաճախ: Ես օգտվում եմ նրանից ամեն անգամ, երբ մոտենում եմ ինչ-որ սահ մանի եւ ինձ անհրաժեշտ է նրանից անդին գտնվողը նշանակող մի բառ: «Աստվածն» ինձ ավելի է դուր գալիս, քան «Անըմբռնելին»:

 

Նա, ով ինքն իրենից  «ավել է ապրում», կործանում է իրկենսագրությունը: Վերջին հաշվով, միայն ավերակված ճակատագրերը կարելի է հաջողված հաարել:

 

Գերմանացիք չեն նկատում, որ Պասկալին ու Հայդեգերին մի կույտի մեջ լցնելը ծիծաղելի է: Նրանց միջեւ առկա է մոտավորապես նույն տարբերությունն, ինչ Schicksal-ի եւ Beruf-ի՝ ճակատագրի ու մասնագիտության միջեւ:

 

Անսպասելի լռությունը զրույցի միջում հանկարծ հիշեցնում է մեզ գլխավորի մասին. ցուցանում է, թե ինչ գին ենք մենք ստիպված վճարել բառի հայտնաբերման դիմաց։

 

Մարդկանց հետ այլեւս ոչ մի ընդհանուր բան չունենալ, բացի նրանից, որմարդ եմ։

 

Որքան պիտի ստորանա զգացմունքը, որպեսզի վերածվի գաղափարի։

 

Անքնությունը եւ անցումը մեկ ուրիշ լեզվի։ Երկու փորձություն. մեկը քեզնից կախված չէ, մյուսը գիտակցված է։ Դու մեն-մենակ ես գիշերվա եւ բառերի հետ։

 

«Մարդկության վերջը վրա կհասնի այն ժամանակ, երբ բոլորը կդառնան այնպիսին, ինչպիսին ես եմ», - ասացի ես մի անգամ, ինչ-որ պոռթկման պահին, որին գնահատական տալն ինձ չի վերապահված։

 

Դուրս եմ գալիս տնից ու նույն պահին էլ բացականչում. «Որքա՛ն կատարելություն Դժոխքի այս ծաղրանմանության մեջ»։

 

Երաժշտությունից դուրս ամեն ինչ սուտ է - ե՜ւ մենությունը, ե՜ւ էքստազը։ Երաժշտությունը հենց լավագույն համադրումն է մեկի եւ մյուսի։


 

Միակ բանը, որն ինձ մինչեւ հիմա կապում է իրերին, ինչ-որ ծարավ է, ժառանգած նախնիներից,  որոնց հետաքրքրասիրությունը կյանքի հանդեպ նրանց իսկ կողմից հասցված էր անամոթության։

 

Կարելի է հպարտանալ արածով, սակայն առավել եւս հարկավոր է հպարտանալ չարածով։ Այդ հպարտությունը պետք է դեռեւս ձեռք բերել։

 

Մերժումը միակ ձեւն է արարքի, որը ստորացուցիչ  չէ։

 

Մտքի պայծառությունըանվերջանալի տանջանք է, անասելի սխրանք։

 

Ինչ քան ամուր ես ատում մարդկանց, այնքան ավելի ես պատրաստ մենության մեջ Աստծո հետ երկխոսելուն։

 

Քանի դեռ կմնա թեկուզ մեկ գործող աստված, մարդկության նպատակը հասանելի չի լինի։

 

Ես, ի վերջո, իզուր ժամանակ չեմ վատնել, ես նույնպես, ինչպես բոլորը, դես ու դեն եմ ընկել այս անհեթեթ աշխարհում։