կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-11 14:00
Հասարակություն

Սևան-Երևան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. ուղևորուհին հիվանդանոց է տեղափոխվել

Սևան-Երևան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. ուղևորուհին հիվանդանոց է տեղափոխվել
Ապրիլի 10-ին, ժամը 13.00-ին, Սևան-Երևան մայրուղու 32-րդ կմ հատվածում «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 17.55-ին, վարորդը ևս մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: