Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Վրաստանի Կազբեգի-Թբիլիսի ավտոճանապարհին` Գուդաուրի շրջկենտրոնի մոտակայքում, դեռևս չպարզված հանգամանքներում ձորն է ընկել Ռոստով-Երևան երթուղի իրականացնող 07 ՏԼ 505 պետհամարանիշի ավտոբուսը (վարորդ` Հենրի Խազարյան):
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, ավտոբուսում եղել է 29 ուղեւոր` 5 ՌԴ և 24 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 3-ը` անչափահաս:
Վրաստանի ԱԻՎ, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ուժերով բոլոր ուղևորները դուրս են բերվել ձորից: Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 17 քաղաքացի: 6` առավել ծանր մարմնական վնասվածքներ ստացած տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի, մյուսները` Գուդաուրիի և շրջակա բնակավայրերի հիվանդանոցներ:
Նախնական տվյալներով` հիվանդանոց են տեղափոխվել` վարորդ` Հ.Խազարյանը, ուղևորներ` Ց.Նիկոլեշվիլին (ծնվ. 1950թ.), Միլենա Գասպարյանը (ծնվ. 2007թ.), Վ.Գասպարյանը (ծնվ. 1985թ.), Լարիսա Մալխասյանը (ծնվ. 1981թ.), Անժելա Մարինցյանը (ծնվ. 1985թ.), Գևորգ Մկրտչյանը (ծնվ. 1971թ.), Գրիշա Տերենցյանը (ծնվ. 1958թ.), Սվետլանա Սիլոյանը (ծնվ. 1993թ.), Անտոնինա Միսկոյանը (ծնվ. 1933թ.), Է.Սահակյանը (ծնվ. 1961թ.), Սվետլանա Սերպովան (ծնվ. 1968թ.), Լյուդմիլա Վանյանը (ծնվ. 1957թ.), Լյովա Ունայանը (ծնվ. 1956թ.), Գայանե Սարգսյանը (ծնվ. 1987թ.):
2 տուժած և 12 անվնաս մնացած քաղաքացիների տվյալները չի հաջողվել ճշտել:
РБК գործակալության տվյալներով` ավտոբուսի վարորդը ղեկին քնած է եղել: