կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-18 21:58
Հասարակություն

Կոտայքի մարզում մեքենան ձորն է ընկել. 16-ամյա վարորդը մահացել է

Կոտայքի մարզում մեքենան ձորն է ընկել. 16-ամյա վարորդը մահացել է

Մարտի 18-ին, ժամը 14:37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի մոտակա ձորն ավտոմեքենա է ընկել, կա 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արգել գյուղի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում, Mitsubishi Pajero iO մակնիշի 34 RZ 811 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ). 2002 թ. ծնված Հ. Գ.-ը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ 2001 թ. ծնված Մ. Գ.-ը և 2002 թ. ծնված Գ. Հ.-ը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Այնուհետև տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Հ. Գ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված ու մոտեցրել ավտոքարշակին:

ԱԻՆ մամուլի ծառայություն