Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ապրիլի 28-ին, ժամը 23։20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոր Կյուրին գյուղի սկզբնամասում բախվել են «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Տ. Մ., 1984 թ. ծնված) բեռնատարը և «Saturn» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով «Saturn» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ գլորվել հարակից ձորակը․ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ձորակից և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
ԱԻՆ մամուլի ծառայություն