|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Նոյեմբերի 29-ին` ժամը 01.50-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սևան-Ծովագյուղ հատվածում՝ «Ախթամար» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Լեքսուս» մակնիշի 99 DS 991 պետհամարանիշով ավտոմեքենան: