կարևոր
3562 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-25 22:34
Քաղաքական

Սրբազան շարժումը փաստեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Արմենուհի Կյուրեղյան. Oragir.News

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն է։

Հարցազրույցի շրջանակնեում Արմենուհի Կյուրեղյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, Սրբազան շարժման ունեցած ձեռքբերումների ու բացթողումների, իշխանությունների կողմից շարունակվող զիջումների քաղաքականության, խորհրդարանական ընդդիմությանն ուղղված մեղադրանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմենուհի Կյուրեղյանը համոզմունք հայտնեց՝ Սրբազան շարժումը փաստել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաղուց լեգիտիմ չէ։ «Շարժումը հանրության մեջ առաջ բերեց այն կարևոր խնդրի քննարկումը, որ այս իշխանությունները վաղուց արդեն լեգիտիմ չեն»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ այսօր Հայաստանում որևէ անհատ, կամ քաղաքական ուժ միայնակ ի զորու չէ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։

Մեր զրուցակիցը նաև ուշադրությու հրավիրեց այն բանին, որ շուրջ 400 հազար քաղաքացի աջակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։

Առավել մանրամասն՝ Oragir.News-ի տեսանյութում․