Միասին կարող ենք
կարևոր
832 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-23 22:21
Հասարակություն

Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով հոսպիտալացված բնակիչները

Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով հոսպիտալացված բնակիչները

Օրերս Բյուրեղավան քաղաքում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջ։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։

Նրանց մեծ մասը բուժումն անցնում է Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։

Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն այցելել են բուժկենտրոն՝ տեղում ծանոթանալու հիվանդների առողջական վիճակին։

Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանի ուղեկցությամբ նրանք շրջել են հիվանդասենյակներով, զրուցել հիվանդների հետ և հետաքրքրվել նրանց ինքնազգացողությամբ։

Բուժող բժիշկ-վարակաբան Հրաչուհի Աֆյանը ներկայացրել է հիվանդների ընդհանուր վիճակը՝ նշելով, որ իրականացվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին նրանց վիճակը վերահսկելի է։

Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ ցուցաբերած բարձր մասնագիտական մոտեցման և հոգատար վերաբերմունքի համար, իսկ բուժման մեջ գտնվող մեր բնակիչներին` շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ի երեկոյան ժամը 7–8–ից սկսած շտապօգնության բազմակի կանչեր էին գրանցվել Բյուրեղավանում. բոլորի գանգատները նույնն էին եղել` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն` լուծ։