|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի համերգը, որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Համերգն Ազնավուրի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում էր: Աշխարհահռչակ երգիչը երգեց հին ու սիրված երգեր, զրուցեց հանդիսատեսի հետ, անգամ պարեց:
«Ես պետք է ֆրանսերեն խոսեմ, քանի որ ֆրանսերենն իմ լեզուն է, իմ գործնական լեզուն: Հայերենս մոռցած չեմ»,- ասաց Ազնավուրը:
Համերգը մեկնարկեց Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ, որոնք նշեցին, թե Ազնավուրն այնքան համեստ է, որ խնդրել է իրեն նվիրված համերգը բացել ոչ թե իր, այլ Կոմիտասի գործերից մեկով: