կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-24 21:24
Քաղաքական

Մեր գործընթացը փողոցում դեռ չի ավարտվել. Փաշինյան

Մեր գործընթացը փողոցում դեռ չի ավարտվել. Փաշինյան

Այսօր արտասահմանյան լրատվամիջոցների հետ ասուլի ժամանակ,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին  ռուսական լրատվամիջոցներից մեկը յուրատեսակ հարց տվեց: Պատրաստվու՞մ է արդյոք Նիկոլ  Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո պիջակ ու փողկապ կրել ու սափրել մորուքը: Փաշինյանը նշեց, որ երբ սկսեց իր քայլարշավը Գյումրիից, պիջակով դժվար կլիներ դա անել, ժամեր շարունակ լինելով արև ու անձրևի տակ:

«Այնպես չէ, որ ես միշտ այսպիսին եմ եղել: Ես համարում եմ, որ մեր գործընթացը փողոցում դեռ չի ավարտվել, խոսքը ադեկվատ հագնվելու մասին է»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե ի՞նչ է մտադիր անել, եթե ՀՀԿ-ն հրաժարվի իրականացնել իր պահանջները:Փաշինյանը նշեց.

«Եթե մենք կարողացանք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ուրեմն կարող ենք հասնել, որ ՀՀԿ-ն հնազանդվի ժողովրդի կամքին, այլապես կշարունակենք գործողությունները, ակցիաները, նույնիսկ ավելի մեծ ծավալով, կարծում եմ` վաղվանից մենք կտեսնենք այդ գործընթացը»: