|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երբ ես ստանձնեցի պաշտոնը, ասացի, որ դիվանագիտությունը չի հանձնվել, և ես վստահ էի, որ դիվանագիտության միջոցով մենք կարող ենք մեջքն ուղղել և ապահովել մեր ազգային ու պետական շահերը․ Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին արտգործնախարար Արա Այվազյանը:
«Ինձ թվում է, որ բավականին աշխատանք է տարվել, և որոշ շեշտադրումներ միջազգային հանրության կողմից ապահովել էինք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, նախկին նախարարն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակ միջազգային հանրության կողմից նման պահանջ չի եղել։ «Եղել են մի քանի հայտարարություններ համանախագահների կողմից, մասնավորապես՝ դեկտեմբերի 3-ին և ապրիլի 13-ին, դրանցում արված շեշտադրումները լիովին համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին»,- հավելեց Այվազյանը: