|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան մեկնարկած քայլերթը չի հաջողվում իրականացնել, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանից պահանջել էր դադարեցնել քայլերթը և հավաքները, քանի որ դրանք անօրինական են: Փաշինյանը ժամանակ խնդրեց՝ պահանջը քննարկելու համար, որից հետո զանգահարեց Նորքի ոստիկանության բաժանմունք և իրազեկեց, որ քիչ անց հավաք են իրականացնելու:
Օսիպյանն ի պատասխան նշեց, որ ոստիկանությունը կապահովի երթի անվտանգությունը, եթե ցուցարարները չխանգարեն երթևեկությանն ու քաղաքացիների ազատ տեղաշարժին, ինչպես նաև իրենց ներկայացնեն երթի ուղին:
«Հարց չկա»,- ասաց Փաշինյանն, ու քայլերթը մեկնարկեց:
Նշենք, որ երթի մասնակիցները Նորքի 5-րդ զանգվածից քայլերթով կգնան մինչև Ավան: