կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-17 22:52
Հասարակություն

Սկսվել է «Չկա՛ արցախյան հարց, չկա՛ ռուսական ներկայությունը Հայաստռանում» օպերացիայի երկրորդ փուլը

Սկսվել է «Չկա՛ արցախյան հարց, չկա՛ ռուսական ներկայությունը Հայաստռանում» օպերացիայի երկրորդ փուլը
Ուկրաինայում իրավիճակի սրման հետ մեկտեղ բավական սրվեց իրավիճակը նաև Արցախում, ինչպես նաև ակտիվացավ հայ-թուրքաադրբեջանական սիրախաղը...
 
Ինչպես սպասվում էր, Նիկոլ-Ալիև տանդեմի, ինչպես նաև դրանց թիկունքում կանգնած ուժերի համար շատ հարմար պահ է, երբ կարելի է շարունակել 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին սկսված և կիսատ մնացած «Չկա՛ արցախյան հարց, չկա՛ ռուսական ներկայությունը Հայաստանում» օպերացիան...
 
2020 թ-ի 44-օրյա խայտառակ պատերազմի ավարտից հետո բազմիսց եմ ասել, որ մեզ դեպի պարտություն տարած այդ պատերազմը պլանավորված էր և Նիկոլ Անհողըն ու իր արցախյան կամակատար Արայիկը պատրաստվում էին ամբողջ Արցախը հանձնել Ադրբեջանին, որից հետո այդ ամենում կմեղադրեին ՌԴ-ին, իսկ «օրեր անց» Հայաստանում գտնվող 102-րդ ռազմաբազան կվռնդվեր Հայաստանից... Բոլորը շատ լավ գիտեն պաշտոնական Մոսկվայի ժուժկալության մասին, ով արտաքին քաղաքականության համար գումար չի սիրում ծախսել և այն հիմնականում առաջ է տանում «նախկին» մեթոդներով՝ հույսը դնելով կոնֆլիկտային և կոնֆլիկտածին տարածաշրջանների վրա, որի շնորհիվ էլ փորձում է պահել իր ազդեցությունն այս կամ այն տարածաշրջանում...
Բոլորի համար էլ նաև պարզ է՝ եթե չկա «արցախյան հարցը», ապա Ռուսաստանի ներկայությունն էլ ավելորդ է Հայաստանում....
 
Ըստ իս, 2018 թ-ի իշխանատեղափոխությունից հետո Նիկոլ Անհողը և նրա «հայրերը» հենց այս քաղաքական գիծն էին առաջ տանում և մեզ համար պլանավորված պատերազմով պետք է ձերբազատվեին և՛ Արցախից, և՛ ռուսական ներկայությունից Հայաստանում...
 
Սակայն Պուտինը թույլտ տվեց, որ Ալիևը ստանա Շուշին և կանգնեցրեց պատերազմը՝ մտածելով, որ իրեն «խրատներ» տվող կապիտուլյանտ Նիկոլն իր գրապում է և նա անելու է այն ինչ նրան հրամայեն Մոսկվայից... Իսկ Ալիևի պարագայում ամեն ինչ ավելի պարզ էր...
 
Սակայն Նիկոլ-Ալիև տանդեմը և դրանց թիկունքում կանգնած ուժերը 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կիսատ մնացած ծրագրի համար շարունակություն ունեին, որը փորձում են կյանքի կոչել հիմա, երն Մոսկվան զբաղված է Ուկրինայի հարցով...
 
Ուկրինայում իրավիճակի սրումից հետո Երևանի թրքասեր իշխանությունները սկսեցին բացահայտ թրքամետ քարոզչությամբ հանդես գալ,իսկ Բաքուն էլ Արցախում տարբեր քայլեր է ձեռնարկում՝ անելանելի կյանքի պայամաններ ստեղծելով այնտեղ ապրող մոտ 120 հազար բնակչության համար, ինչպես նաև կրկին ներխուժում է Հայաստանի տարածք... Հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը բացահայտում է, որ վաղուց Երևանին են փոխանցել 5 շանտաժ-նախապայմանները, որոնց ընդունումից հետո նոր Ադրբեջանը խաղաղություն կհաստատի Հայաստանի հետ...Այդ նախապայմաններից՝ Արցախի՝ Ադրբեջանի մաս ճանաչումը, պարզվում է շատ նորմալ է ընդունվում Նիկոլ Անհողի թիմակիցների կողմից, ովքեոր կեղծ թեզերի և բացահայտ մանիպուլյացիաների միջոցով փորձում են հասարակությանը համոզել, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը քննարկելու առարկա է...Իսկ որոշ քայլիստներ էլ հայտարարում են, որ Արցախում գազամուղի վերանորոգումը և ազերիների կողմից Արցախի և ազերիների հետ շփման գծում գտնվող գյուղերի բնակիչներին հոգեբանական տեռորի ենթարկելը ևս ռուսների խնդիրն է և հենց ռուսներն են մեղավոր Արցախում տիրող իրավիճակի համար...
 
Ստացվում է, Նիկոլ Անհողը «ձեռքերը լվացել է Արցախից» և բացահայտ հասկացնում է, որ արցախյան հիմնահարցը ՌԴ-ի խնդիրն է, որով նաև վարկաբեկում է Մոսկվային և ցույց տալիս, որ ՌԴ-ն անճար է լուծել արցախահայտության անվտանգությունը, և ընդամենը 3,5 տարի հետո, եթե կապիտուլյանտը մնա Հայաստանի ղեկավար, ապա որևէ քայլ չի կատարի, որ ռուսական խաղաղապահները մնան Արցախում... Սրան գումարած նաև կապիտուլյանտների իշխանության բացահայտ թրքամետ, թրքահաճո քաղաքականությունը, որը տարվում է հասարակության անունից...
 
Այս ամենի վերջնարդյունքը լինելու է այն, որ Նիկոլ-Ալիև տանդեմի սիրաղախի արդյունքում ռուսները մի քանի տարի հետո դե-յուրե ճանաչվելու են Արցախի «օկուպանտ», իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի «կլանումից» հետո էլ 102-րդ ռազմաբազայի կարիքն ընդհանրապես չի զգացվի...
 
Հետաքրքիր է, Մոսկվայում վերջապես հասկացա՞ն, որ իրենց «ուժային» արտաքին քաղաքականությունն իրենց վրա ավելի թանկ է նստում և թշնամացնում է հարևան երկրների հետ...
 
Ի դեպ, ռուսների վրա հազարապատիկ ավելի թանկ է նստելու նաև Նիկոլ Անհողի նման «գունավոր հեղափոխականների» հետ համաագործակցությունը....
 
Գագիկ Համբարյան
 
Քաղաքագետ