կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 13:28
Աշխարհ

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային համաձայնագրի տեքստի վերաբերյալ նոր փոխհամաձայնության են եկել

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային համաձայնագրի տեքստի վերաբերյալ նոր փոխհամաձայնության են եկել

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային համաձայնագրի տեքստի վերաբերյալ նոր փոխհամաձայնության են եկել: Այս մասին տեղեկացնում է Xinhua-ն` վկայակոչելով Չինաստանի փոխվարչապետ Լյու Խենի խոսքերին:

Չինաստանի փոխվարչապետը գլխավորում է բանակցությունների նպատակով Վաշինգտոն մեկնած պատվիրակությունը: Ավելի վաղ Լյու Խեն Սպիտակ տանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպին փոխվարչապետի միջոցով Թրամփին փոխանցված նամակում նշել է, որ կողմերը նոր և զգալի առաջընթաց են գրանցել առևտրին վերաբեռող գլխավոր հարցերում: Նախագահը նաև հույս է հայտնել, որ երկու կողմերը կշարունակեն համատեղ աշխատանքը` առևտրային տեքստի վերաբերյալ  բանակցությունները հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համար:

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ առաջիկա չորս շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե արդյոք կարող են արդյոք երկու երկրները համաձայնության գալ: «Մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու, բայց ոչ շատ երկար», - շեշտել էր նա:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի և Չինաստանի բանակցողները սկսել էին ԱՄՆ մեղադրանքների կապակցությամբ բանակցությունների իններորդ փուլը , ըստ որի` Պեկինը ԱՄՆ-ի տեխնոլոգիական գերակայության դեմ պայքարում վայրագ մարտավարություն է կիրառում: Չինաստանը հերքել է բոլոր մեղադրանքները: Ըստ ԱՄՆ-ի` վերոհիշյալ մարտավարությունը ներառում է կիբեր-գողություն և ամերիկյան ընկերություններին հարկադրում է  կոմերցիոն գաղտնիքներ փոխանցել չինական շուկա մուտք գործելու նպատակ հետապնդելով: