կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-17 10:42
Հասարակություն

Շահումյանի արծիվը․ այսօր Շահեն Մեղրյանի հիշատակի օրն է

Արցախյան հերոս Շահեն Զինավորի Մեղրյանը ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ 

Շահեն Մեղրյանն առաջիններից էր, ով սկսել է կազմակերպել զինված ջոկատներ: 1990 թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը:

1991 թվականին` «Օղակ» օպերացիայից հետո, Ադրբեջանը գրավեց Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղեր։  Սեպտեմբերին Շահեն Մեղրյանը կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին երեք գյուղերը։ 

1992 թ.հունիսին Շահեն Մեղրյանը Հաթերք գյուղում հավաքեց 25 հոգանոց ջոկատ եւ մտավ թշնամու թիկունք։ Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը:

1993 թ. ապրիլի 17-ին ուղղաթիռը, որի մեջ էր Շահեն Մեղրյանը՝ իր զինակիցների հետ, խփվեց,եւ բոլորը զոհվեցին։ 

2014 թվականի հոկտեմբերի 24-ին Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը: