կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-12 16:29
Իրավական

Շահեն Մեղրյանի եղբորորդուն ստիպել են աշխատանքից ազատվել. քանի որ հայրը «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է

Շահեն Մեղրյանի եղբորորդուն ստիպել են աշխատանքից ազատվել. քանի որ հայրը «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է

Արցախի հերոս, լեգենդար Հայդուկապետ Շահեն Մեղրյանի եղբորորդուն ստիպել են աշխատանքից ազատվել, քանի որ հայրը մասնակցում է քաղաքական գործընթացներին եւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է։

Պետրոս Մեղրյանը Yerkirmedia.am-ին տեղեկացրեց, որ երեկ Աբովյանում Ռոբերտ Քոչարյանի եւ «Հայաստան» դաշինքի առաջնորդների հանրահավաքի ընթացքում, ինքնել է բեմ բարձրացել, իբրեւ պատգամավորության թեկնածու։ Դրանից հաշված ժամեր անց, ոչ աշխատանքային ժամի` երեկոյան 19:00-ին մոտ, Կոտայքի մարզային բաժին է այցելել Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Դավիթ Գասպարյանը, ով պահանջել է, որ ժողով անցկացնելու նպատակով կանչեն աշխատակիցներին եւ մարզային բաժնի պետին:

Ժողովի ժամանակ նա հարցեր է ուղղել Կոտայքի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին, թե արդյո՞ք նրանց պետը՝ գնդապետ Ֆրիդոն Մեղրյանը իրականացնում է նախընտրական քարոզչություն որեւէ թեկնածույի օգտին: Աշխատակիցները տվել են բացասական պատասխան, դա սակայն չի խանգարել, որպեսզի գնդապետ Ֆրիդոն Մեղրյանի առաջ պահանջ դրվի աշխատանքից ազատման դիմում գրել:

Վերջինս դիմում է գրել, նշելով, որ հոր քաղաքական ընդդիմադիր գործունեության պատճառով իրենից պահանջել են աշխատանքից հեռացման դիմում գրել, ինչն էլ արել է։

Քաղաքական այս հետապնդումը միակը չէ, իշխանությունն ուշի ուշով հետեւում է, թե ովքեր են մասնակցում «Հայաստան» դաշինքի հանդիպումներին։

Այս պաշտոնանկության նախաձեռնողը Շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանն է, ով Փաշինյանի քարոզարշավի համակարգողներից մեկն է։ Ռոմանոս Պետրոսյանն ի դեպ, զատ է նեղվել, որ Պետրոս Մեղրյանի մյուս որդին էլ է մասնակցել նախընտրական հանդիպմանը։

Պետրոս Մեղրյանը Yerkirmedia.am-ի հետ զրույցում նշել է, որ այս հետապնդումնեից չեն վհատվում։

«Մեղրյանների մեծ գերդաստանը 90-ականներին ադրբեջանցու դեմ է պայքարել Շահումյանում, վարել պարտիզանական կռիվ։ Հիմա այս ամենն ինչ է թուրքի դեմ կռվի համեմատ»,- նշել է Պետրոս Մեղրյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հանրահավաքներից մեկում հայտարարել է, որ հունիսի 21-ին, ընտրույթուններից անմիջապես հետո, նոր կառավարաության ձեւավորումից հետո, քաղաքական պատճառներով աշխատանքից ազատվածները վերականգնվելու են նախկին աշխատավայրերում։