|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 15-ին, ժամը 04:43-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին թափվել են տարբեր չափերի չորս քարեր (մոտ 1 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. մաքրման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն մինչև ՃՇՇ-ի աշխատակիցների ժամանելը:
Ժամը 06:41-ի սահմաններում «Եղեգնաձորի ՃՇՇ» աշխատակիցների կողմից հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը մաքրվել է քարերից:
ԱԻՆ մամուլի ծառայություն