Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 109 մլն 480 հազար դրամ, որն ուղղվելու է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհի փլված հատվածի վերականգնմանը:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարանը նշեց, որ 2015 թվականի մայիսի 20-ին` ժամը 04:30-ին, Երևան-Երասխ -Գորիս-Մեղրի-Իրան սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհի ձախ կողմով անցնող ջրանցքից մեծ քանակությամբ ջրի արտահոսք է եղել, ինչի պատճառով փլուզվել է ավտոճանապարհի 139 կմ հատվածում գտնվող` 30 մ ստորին հենապատը, և խաթարվել է անվտանգ երթևեկությունը: Շարունակվող փլուզումները և սողանքները կվնասեն ավտոճանապարհի մնացած մասը, ընդ որում` շրջանցող այլ ճանապարհ չկա: Ըստ նախարարի` անհրաժեշտ է նշված ջրատարը ևս հնարավորինս արագ վերանորոգել, այլապես միջպետական նշանակության ավտոճանապարհը կփակվի: Քանի որ նշված ճանապարհահատվածը հրատապ հիմնանորոգման կարիք ունի, անհրաժեշտ է գնումներն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով, քանի որ մրցույթի այլ ձև կիրառելու դեպքում սեղմ ժամկետներում հնարավոր չէ ապահովել նշված ճանապարհով անվտանգ երթևեկությունը: