Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Մոտակա լանջից երկու քար ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները քարերից մեկը (մոտ 0.2 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, և «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ ճանապարհից հեռացրել մյուս քարը (մոտ 0.5 խմ):