Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները (կան կուտակված ավտոմեքենաներ):
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարներ ավտոմեքենաների, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (բուք է, կան կուտակված ավտոմեքենաներ) միակողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի է Կարմիրի լեռնանցքը:
Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: