Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իսպանիայի խորհրդարանն արդեն 4-րդ անգամ երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ CNN-ին հղումով։
Նշվում է՝ երկրում տեղաշարժման և ձեռնարկատիրության խիստ սահմանափակումները կշարունակվեն առնվազն մինչև մայիսի 24-ը:
Հիշեցնենք՝ քվեարկությանը նախորդող խորհրդարանական քննարկումների ժամանակ ընդդիմադիր և աջակողմյան կուսակցությունները մեծապես քննադատել էին սոցիալիստական կառավարությանը՝ վարչապետ Պեդրո Սանչեսին մեղադրելով Իսպանիայի քաղաքացիներին «պատանդ պահելու» մեջ: Այնուամենայնիվ, վերջին պահին վարչապետին հաջողվել էր ընդդիմադիր կուսակցություններից բավարար չափով աջակցություն ստանալ:
Նշենք, որ Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 14-ին: Պեդրո Սանչեսը հայտարարություն է տարածել առ այն, որ սահմանափակումների 15-օրյա երկարաձգումներ կխնդրի խորհրդարանից մեղմացումների ամբողջ շրջանում, որը կտևի մինչև հունիսի վերջ: