|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մալիի կառավարությունն արտահերթ նիստում այսօր որոշում է կայացրել հունվարի 12-ից հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգելու մասին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Արտակարգ դրությունը երկարաձգվում է մեր երկրի օկուպացված տարածքների ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների հաջողության զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով»,- լրագրողներին հայտնել է կառավարության ներկայացուցիչը:
Մալիում հակամարտությունը սկիզբ է առել անցյալ տարվա մարտի 22-ից, երբ զինվորական հեղաշրջման ժամանակ տապալվեց նախագահ Ամադու Տումանի Տուրեի իշխանությունը: Դրանից օգտվեցին ծայրահեղական խմբավորումնները, նաեւ ապստամբած տուարեգները, որոնք վերահսկողության տակ վերցրեցին երկրի հյուսիսը: