Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանը կողմ քվեարկեց ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺ Ո-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
Նախագծով առաջարկվում է լսումների հրավիրման մասին` հանձնաժողովի, ինչպես նաեւ խմբակցության որոշումն ուղարկել Ազգային ժողովի նախագահին: Լսումների հրավիրման մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:
Վարման կարգով ելույթ ունեցավ հիմնական զեկուցող` ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը և հորդորեց պատգամավորներին` կողմ քվեարկել հենց իրենց ներկայացրած տարբերակին: Նա առաջարկեց` եթե պատգամավորներն այլ առաջարկներ ունեն, կարող են նախաձեռնությամբ հանդես գալ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է լսումներին, և որ լսումների արձանագրությունը չի տեղադրվելու ԱԺ կայքում: «Եթե լսումների արձանագրությունը չի տեղադրվելու կայքում, «Ելք»-ը դեմ է քվեարկելու»,- ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը համարում է, որ այս նախագիծը հետընթաց է: «Չենք պատրաստվում առանձին նախաձեռնությամբ հանդես գալ, լրագրողների հետ կապված փոփոխությունն էլ համարում ենք հետընթաց, ուրեմն «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու նախագծին»,- ասաց նա:
Նախագիծն ընդունվեց ձայների` 61 կողմ և 31 դեմ հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահության անունից Արփինե Հովհաննիսյանն առաջարկել էր, որ ԱԺ նախագահի տեղակալները ևս լսումներ հրավիրելու իրավունք ունենան: Փաստորեն, նախագիծն ընդունվեց առանց այս առաջարկության: