Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովն այսօր միաձայն ընդունեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Դրանցից մեկը ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը, մյուսը՝ բոլոր խմբակցություններից կազմված պատգամավորական խումբը: Հիշյալ օրինագծերով առաջարկվում է խստացնել տուգանքի չափը, եթե մինչեւ 21 տարեկան քաղաքացին այցելում է խաղատուն, կամ մինչեւ 18 տարեկան քաղաքացին օգտվում է վիճակախաղերի ծառայություններից:
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը նման իրավախախտման յուրաքանչյուր դեպքի համար նախատեսում է տուգանքի կիրառում՝ 100.000 դրամի չափով, իսկ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը՝ յուրաքանչյուր դեպքի համար 200.000 դրամի չափով:
Փաթեթով առաջարկվում է հիշյալ իրավախախտումների առաջին դեպքի համար սահմանել երկու միլիոն, երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն, երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ տուգանք, իսկ չորրորդ անգամ այդպիսի իրավախախտումներ թույլ տալու դեպքում կազմակերպչի լիցենզիայի գործողությունը դադարեցվում է: