|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ականի պայթյունից մարդ է վիրավորվել։
Ըստ Hurriyet-ի՝ հայտնի է դարձել, որ վիրավորվածը Կարսի շրջանի Քիլիթթաշ գյուղի բնակիչ` 42-ամյա Էրհան Բուլութն է։ Նա սահմանին մոտ գտնվող տարածքում անասուններին արածացնելիս պատահաբար կանգնել է ականի վրա։ Պայթյունից տուժած Բուլութին տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։