|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հուլիսի 21-ին՝ ժամը 23: 00-ի սահմաններում, ադրբեջանական շրջանային դատախազություններից մեկը տեղեկություն է ստացել այն մասին, որ ադրբեջանցիների կողմից օկուպացված Ասկերանի շրջանում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել:
Ըստ դատախազության՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցներ Թաիր Մահմուդովը և Յասին Մեհրալիևը պայթել են հակահետևակային ականի վրա և ստացել տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Արցախի Ասկերան շրջանի այն տարածքներում, որոնք 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրով, առանց որևէ կրակոցի, որպես Աղդամի (Ակնա) շրջան հանձնվել են թշնամուն։