Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ դժբախտ պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այգեձոր գյուղի վարչական տարածքում գտնվող` ՊՆ հենակետերից մեկին հարակից տարածքում ականի պայթյունից վիրավորվել է Այգեձոր համայնքի երեք բնակիչ:
Yerkir.am-ի տեղեկություններով` վիրավորներից երկուսը` Աստղիկն ու Նվերը, ամուսիններ են:
«Այգեձորի առողջության կենտրոն»-ի տնօրեն Մուրադ Գրիգորյանը Yerkir.am-ին հայտնեց, որ դեպքից անմիջապես հետո ինքը բարձրացել է հենակետի տարածք և տեղում առաջին օգնությունը ցուցաբերել վիրավորներին: Նա նշեց, որ պայթյունի արդյունքում ամպուտացվել է բնակիչներից մեկի ձախ ոտնաթաթը, մյուսի` աջ նախաբազուկը, ևս մեկի կրունկն է վնասվել:
Նկարագրելով դեպքը` Գրիգորյանը նշեց, որ պայթյունի հետևանքով առաջինը վնասվածքներ է ստացել ամուսիններից մեկը, իսկ մյուսն էլ սայթաքելուց հետո է պայթել: Լուրջ վնասվածքներ է ստացել նաև նրանց օգնության շտապած համագյուղացի տղամարդը: Գրիգորյանը հայտնեց, որ տուժածներին տեղափոխել են Բերդի հոսպիտալ: