կարևոր
3937 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-25 19:40
Հասարակություն

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն հաստատեց

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն հաստատեց

ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ,  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատեց այս լուրը։

«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»,– ասաց նա։