|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին պահանջել է, որ Թուրքիան Աֆրին շրջանը հանձնի Սիրիայի կառավարական ուժերին։ Նման պնդում է առաջ քաշել Իրանի պետական հեռուստաընկերությունը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ռոհանին նման հայտարարություն է արել ապրիլի 4-ին Անկարայում կայացած` Սիրիայի հարցով Թուրքիա-Ռուսաստան-Իրան գագաթաժողովի ժամանակ։
«Աֆրինում զարգացումներն արդյունավետ կլինեն, եթե չխախտվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Աֆրինը պետք է անցնի Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ»,- ասել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, որ Աֆրինն արդեն Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ է։ Նախկինում այն գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։