|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վաշինգտոնը պատրաստ է նախկինից ավելի հզոր հարված հասցնել Սիրիայի կառավարական ուժերին, եթե նրանք քիմիական զենք կիրառեն: Այդ մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ. հայտնում է Bloomberg-ը` իր աղբյուրներին հղումով:
Ըստ աղբյուրների` ամերիկյան իշխանությունները տեղեկություններ ունեն, որ Ասադի զորքերը պատրաստվում են քիմիական զենք կիրառել:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ը Պարսից ծոց է ուղարկել էսկադրային ականակիր՝ Սիրիային հարված հասցնելու համար: Ըստ Կոնաշենկովի` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համար Սիրիային հերթական հարվածը հասցնելու պատճառ պետք է դառնա քիմիական զենքի մասին սադրանքը։ Ըստ ՌԴ ՊՆ տվյալների՝ սադրանքը պատրաստում են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները։