|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով որոշում է կայացվել ձերբակալել Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին։
Հիշեցնենք, որ Էրդողանի գլխավոր ընդդիմադիր Գյուլենը մեղադրվում է նաև Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը գլխավորելու մեջ։
Ըստ Demokrathaber-ի՝ Ստամբուլի թիվ 14 առանձնակի ծանր հանցագործությունների դատարանում այսօր ևս շարունակվել է հերթական դատական նիստը։ Այդ գործով ձերբակալման որոշում է կայացվել սպանության գործով 50 կասկածյալներից մի քանիսի նկատմամբ։ Նրանց թվում է նաև երկրից արտաքսված դատախազ Զեքերիա Օզը։