|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վաղը` ապրիլի 24-ին, Ստամբուլի Սուլթանահմետ և Շիշհանե թաղամասերում կանցկացվի երկու միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Թուրքիայի ՄԻՊ-ի Ստամբուլի գրասենյակի Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը, տեղական ժամանակով 12:00-ին Սուլթանահմետում հիշատակման արարողություն կանցկացնի. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը::
Գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Մարդու իրավունքների պաշտպանի Ստամբուլի գրասենյակը 20-րդ դարի սկզբին Փոքր Ասիայի և Հյուսիսային Միջագետքի հայ, ասորի և հույն ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության մեկնակետ համարվող ապրիլի 24-ին Սուլթանահմետ հրապարակում գտնվող Թուրք-իսլամական թանգարանի առջև կհարգի զոհերի հիշատակը»:
Այնուհետև միջոցառում է տեղի ունենալու Շիշհանե հրապարակում ժամը 19:00-ին:
Ժամը 14:30-ին նախատեսվում է նաև այցելել Շիշլիի հայկական գերեզմանատուն` հարգելու 2011 թ. ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ սպանված հայ Սևակ Բալըքըչըի հիշատակը: