Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օհայո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյ Թոդ Սմիթը մտադիր է նահանգի օրենսդիր ժողովում ներկայացնել Արցախի ինքնորոշումը ճանաչող, ինչպես նաև Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան դատապարտող բանաձև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, այս բանաձեւի վերաբերյալ Օհայո նահանգի Օրենսդիր ժողովի քվեարկությունը կարող է կայանալ արդեն նոյեմբերի 14-ին:
Բանաձևն ընդգծելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կառավարությունների հետ ԱՄՆ վարչակազմի աշխատանքի անհրաժեշտությունը՝ հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
«Օհայոում բնակվող եւ աշխատող հայազգի ամերիկացու համար պատիվ էր նահանգի ներկայացուցիչ Ջեյ Թոդ Սմիթի հետ աշխատել այդ օրենսդրության վրա։ Դա իսկապես ոգևորիչ է իմանալ, որ մեր համայնքն ունի Օհայո նահանգի ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն պաշտպանում են մեր շահերը այստեղ` Օհայոյում, այլեւ հասկանում են այն արժեքը` ազատությունը եւ ժողովրդավարությունը, որը կարևոր դեր է խաղում ամբողջ աշխարհում»,– ասել է Օհայո նահանգի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Դավիթ Գրիկորյանը:
Բանաձևի ընդունումից հետո Օհայո նահանգի օրենսդիր մարմինը կմիանա ԱՄՆ ինը նահանգներին և անհամար քաղաքներին ու շրջաններին Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության ճանաչման հարցում: