Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով` Սիրիայում խաղացող ուժերը` ի դեմս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, թույլ չեն տա Թուրքիային Սիրիայում նոր գործողություններ սկսել: Նրա խոսքով` Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում քրդական ազգային զինված ջոկատները նահանջել են` նոր պարտիզանական ուժեր ստեղծելու և այդ եղանակով պայքարը շարունակելու համար:
«ԱՄՆ-ը չի ցանկանում Սիրիայում Թուրքիայի հետ առճակատման գնալ, դա էլ ինչ-որ իմաստով նպաստեց, որպեսզի քրդական ուժերը նահանջեն և չթողնեն` Աֆրինը վերածվի ավերակների»,- ասաց Մանոյանը` հիշեցնելով, որ այն վայրերում, որտեղ տարբեր զինյալներ սիրիական պաշտոնական ուժերին դիմադրել են, երկար դիմադրության արդյունքում այդ քաղաքները լիովին ավերվել են:
Նրա խոսքով` մտահոգիչն այն է, որ Թուրքիան Աֆրինով չի սահմանափակվելու. հեռահար նպատակներ ունի` հասնել իրաք-սիրիական սահման: Անդրադառնալով այդ սահմանին գտնվող հայկական բնակավարերին սպառնացող վտանգին` բանախոսը նշեց. «Իրաքի սահմանին մոտ հայաշատ քաղաքը Քամիշլին է: Եթե իսկապես թուրքական գործողությունները հասնեն այդտեղ, ամբողջ քաղաքին, այդ թվում` հայերին վտանգ կսպառնա: Սակայն ես վստահ չեմ, որ Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը թույլ կտան, որ Թուրքիան այդչափ ծավալվի»:
Մանոյանի խոսքով` եթե թուրքական զինված ուժերը փորձեն մտնել իրաքյան Սինջար` իրաքյան զինված ուժերի և Քուրդիստանի ինքնավար ուժերի համախմբման նոր առիթ կ;ինի: Երկու ուժերն էլ չեն հանդուրժի, որպեսզի Թուրքիան այդքան առաջանա:
Հարցին, թե ինչո՞ւ են խոշոր խաղացողները թույլ տալիս, որ Թուրքիան նման գործողություններ իրականացնի, Մանոյանը պատասխանեց. «Այն, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է և ՆԱՏՕ-ի անդամ, հետևաբար` ԱՄՆ-ը չի ցանկանա այս պահին փչացնել նրա հետ հարաբերությունները, իսկ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները պատանդ են Էրդողանի ձեռքին Սիրիայից փախստականների հարցի պատճառով»:
Մանոյանը հիշեցրեց 2016թ.-ը, երբ եվրոպական երկրները փախստականների հոսքը կանխելու համար Թուրքիային հսկայական գումարներ վճարեցին: «Երբ եվրոպական պետությունները փորձեն ճնշում գարծադել Թուրքիայի վրա, Թուրքիան դարձյալ կբացի փախստականների «ծորակը», և Եվրոպայում դարձյալ խառնաշփոթ կստեղծվի»,- նշեց բանախոսը: