|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 24-ին, ժամը 18:49-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքում Մամիկոնյանց փողոցում՝ Արաբկիր ԲԿ-ի մոտակայքում, ծառը շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը ընկել է Toyota camry մակնիշի 99 pp 009 պետհամարանիշի և Volkswagen Jetta մակնիշի 38 FF 388 պետհամարանիշի ավտոմեքենաների վրա (վարորդները տեղում չեն գտնվել):
Փրկարարները Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցների հետ միասին ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից:
***
Մարտի 24-ին, ժամը 16:22-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37-րդ կմ-ի հատվածում քամու հետևանքով բարդու ծառն ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհից հեռացրել են բարդին: