կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 21:19
Հասարակություն

Ծառը շրջվել է ու վնասել «Mercedes»-ը

Ծառը շրջվել է ու վնասել «Mercedes»-ը

Մայիսի 19-ին, ժամը 15:25-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի տոնավաճառի մոտակայքում ծառ է շրջվել ավտոմեքենայի վրա և փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Օգոստոսի 23 փողոցի թիվ 64ա շենքի մոտակայքում բարդու ծառը շրջվել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է, վնասվել են ճամփեզրին կայանած «Mercedes» մակնիշի 35 CB 222 (վարորդ՝ Ա. Մ.) և «Mercedes» մակնիշի 69 TT 006 պետհամարանիշերով (վարորդ՝ Գ. Գ.) ավտոմեքենաները, մեկ հենասյուն և հաղորդալարեր:

Փրկարարները կոմունալ ծառայության աշխատակիցների հետ համատեղ ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: