Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գազի այլընտրանքային ներկրման համար այս պահին չունենք մրցակցային առաջարկ. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Հարցին՝ ինչո՞ւ ձեռնտու չէ, որ Հայաստանն Իրանից կամ Թուրքմենստանից գազ ստանա, նա պատասխանեց. «Ես չեմ կարող խոսել քննարկումների ընթացքի մասին, բայց կարող եմ ասել, որ դեռևս մրցունակ առաջարկ չունենք»:
Ճշտող հարցին՝ Թուրքմենստանում քննարկումների ժամանակ որևէ կոնկրետ եզրահանգման չե՞ն եկե, Մանուկյանը պատասխանեց` ոչ, քննարկումները դեռ շարունակվում են, քննարկումների արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը:
Անդրադառնալով Իրանից գազ ներկրելու հավանականության մասին՝ նախարարն ասաց, որ ինքն իրավասու չէ գնահատական տալ: Դիտարկմանը` ընդդիմությունը պնդում է, որ դա քաղաքական հարց է, նա արձագանքեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ որևէ քաղաքական գործոն տվյալ դեպքում չկա»:
Դիտարկմանն էլ` Իրանի դեսպանները բազմիցս պնդել են, որ Իրանը պատրաստ է մատչելի գնով գազ տրամադրել, Մանուկյանը պատասխանեց, որ առայժմ Հայաստանն Իրանից մրցունակ առաջարկ չունի: Իսկ թե ո՞րը կլինի մրցունակ առաջարկը, նա ասաց, որ այն պետք է լինի ավելի էժան, քան Հայաստանը հիմա ստանում է:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Իրանի դեսպանը 100 դոլարով գազ տրամադրելու մասին է խոսել, ըստ Մանուկյանի, ինքը գրեթե օնլայն ռեժիմով դեսպանի հետ շփում է, բայց դեռևս 100 դոլարով գազ տրամադրելու առաջարկ չի ստացել: Նա նաև հրաժարվեց խոսել իր հրաժարականի դիմումի և այն հետ վերցնելու մասին, միայն նշեց, որ այս մասին արդեն հայտարարություն արել են: