Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-09-09 12:20
Քաղաքական

Այս պահին չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում. Նիկոլ Փաշինյան

Այս պահին չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում. Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ մենք  չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում  ասաց  ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ամուլսարի խնդրին:

«Այս պահի դրությամբ մենք  չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել  մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները: Մենք չենք կարող ասել՝ հա դե, դե յուրե ոչ մի հիմք չունենք: Մեր հանրությունն էլ անհանգստություններ ունի, հարցեր ունի, փաստեր ունի, որոնք, ի դեպ, ձեռք են բերվել մեր օգնությամբ ու աջակցությամբ, մեր աշխատանքի թափանցիկության շնորհիվ: Մենք չենք կարող ասել` էդ ամեն ինչը մեզ չի վերաբերում, բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք հանրության անհանգստությունը: Մյուս կողմից՝ մենք չենք կարող նաև հաշվի չնստել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունների հետ»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում իրենք որոշակի ազդակներ ունեն, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարեն, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի նվազեցման, ինչը կազդի վարկերի տոկոսների վրա:

«Եվ հետևյալ խնդիրը կա՝ երբ մենք ասում ենք, որ ուղղակի Ամուլսարի հանքը չենք թույլ տալիս շահագործվի, շատ պարզ հարց է ծագում` բա եթե էդպես է, ինչո՞ւ եք, օրինակ, թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքը շահագործվի, կամ Թեղուտի հանքը շահագործվի, արդյո՞ք նրանք համապատասխանում են բոլոր բնապահպանական ստանդարտներին եւ որևէ խնդիր չեն առաջացնում: Այստեղ շատ լուրջ խնդիր մենք կարող ենք միջազգայնորեն ունենալ, երբ որ պարզվի, որ մենք խտրական վերաբերմունք ենք ցուցաբերում»,- ասաց նա: