կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-18 14:51
Հասարակություն

Սևանա լճի հետ կապված որևէ մտահոգիչ բան այս պահին չունենք. նախարար

Սևանա լճի հետ կապված որևէ մտահոգիչ բան այս պահին չունենք. նախարար

Կարող եմ ասել, որ որևէ մտահոգիչ բան այս պահին չունենք. կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` անդրադառնալով Սևանա լճի` առողջության համար անվտանգ լինելու թեմային:

«ՀՀ-ում մարդու առողջության հետ կապված լիազոր մարմինը, որ պետք է ՀՀ քաղաքացիներին ասի՝ սա ձեր առողջության համար անվնաս է կամ վտանգավոր է, առողջապահության նախարարությունն է: Ես կարող եմ ասել՝ բուսական, կենդանական աշխարհի համար ջրի այս փոփոխությունները վա՞տ են, թե՞ լավ: Կարող եմ ասել, որ որևէ մտահոգիչ բան այս պահին չունենք»,- ասաց նա:

Նախարարը նշեց նաև, որ թափանցիկության, այսինքն՝ որակի բարձրացման ցուցանիշն էական էր, հիշեցրեց՝ այս տարի միայն 100 մլն խմ` միջինից ավելի գոլորշիացում է եղել, 40 մլն խմ էլ քիչ տեղումներ են եղել:

Հարցին` մաքրման կայաններ կունենա՞նք այս տարի, Գրիգորյանն արձագանքեց, որ ամիսներ առաջ հետազոտությունը սկսել են, ուսումնասիրել, տեսել՝ ինչ տիպի կայաններ են պետք, առաջարկները փոխանցել են վարչապետի աշխատակազմին: