Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում, ռազմաբժշկական հաստատությունների գործունեությանը ծանոթանալու եւ առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով, սեպտեմբերի 1-ից 5-ը ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։
Պատվիրակությունն այցելել է նաեւ Գեղարքունիքի եւ Զանգեզուրի կայազորային հոսպիտալներ:
Արցախի Հանրապետություն այցի ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել Պաշտպանության բանակի հրամանատարի, ՊԲ ղեկավար կազմի ներկայացուցիչների եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հետ: Ներկայացվել է նորաստեղծ ՀՀ ՊՆ ԶԱՍՊ եւ ՎՀ գլխավոր վարչության գործունեությունը, քննարկվել են զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զինհաշմանդամների առողջապահական, սոցիալական պաշտպանության, կենսաթոշակային ապահովության, բնակարանային ապահովման ոլորտներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ ՊՆ ԶԱՍՊ եւ ՎՀ գլխավոր վարչության եւ ԱՀ համապատասխան ծառայությունների միջեւ փորձի փոխանակման եւ համագործակցության վերաբերյալ: