կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-16 22:56
Արցախ

Արցախում ՏՏ առաջին քայլերը շատ հաջող են

Արցախում ՏՏ առաջին քայլերը շատ հաջող են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին: 

 Հանդիպմանը ներկա է եղել նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
 
Ողջունելով գործընկերներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական գործակցության համար և ներկայացրել այն ձեռքբերումները, որոնք ձևավորվել են Արցախի ՏՏ ոլորտում։
 
Ամալյա Եղոյանը նշել է, որ նախարարության կողմից կա նախաձեռնություն՝ հզորացնել, զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն Արցախում, Հայաստանի փորձը բերել Արցախ, կրթություն - բիզնես կապի շնորհիվ նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, հնարավորությունների ուղղորդմանը դեպի Արցախ: 
 
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ եթե 2-3 տարի առաջ Արցախում շատ քչերն էին հավատում, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են դառնալ իրականություն, ապա այսօր արդեն կարող են փաստել, որ առաջին քայլերը շատ հաջող են: 
 
Այցի ընթացքում նախատեսվում է փոխնախարարի այցը նաև Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նա հանդիպումներ կունենա ոլորտի մասնագետների հետ։