Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուհանի համալսարանական հիվանդանոցից դուրս են գրել կորոնավիրուսով ախտահարված հիվանդին, ում ՉԺՀ-ում առաջին անգամ թոքերի փոխպատվաստման վիրահատության են ենթակել. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով:
Ըստ հռուստաալիքի՝ 65-ամյա Ցույ Չժիցյանն ապաքինվել է վիրահատական միջամտությունից հետո երեք ամիս անց:
Նշվում է՝ բուժառու տղամարդը ծանր տեսակի հիվանդությամբ բժիշկների մշտական հսկողության ներքո է գտնվել 166 օր՝ այն պահից, երբ նրա մոտ վիրուս է հայտնաբերվել: Բժիշկ Լին Հույցինն այս առնչությամբ պատմել է, որ թոքերի փոխպատվաստումից հետո մի քանի շաբաթվա ընթացքում Ցույ Չժիցյանն ի վիճակի չի եղել շարժվելու: Փոխպատվաստումից հետո մահճակալից վեր կենալու համար հիվանդին երկու ամիս է պահանջվել: Բայց արդեն հիմա Ցույ Չժիցյանը պետք է վերականգնողական բուժընթաց անցնի տեղական պրոֆիլակտորիումներից մեկում:
«Վերջապես ես դուրս գրվեցի, ձեզ մեծ շնորհակալություն»,- գրել է բուժառուն հատուկ տախտակի վրա, որի խոսելու ունակությունը տակավին չի վերադարձել:
Ըստ չինական կողմի տեղեկությունների՝ աշխարհում կա ընդամենը կորոնավիրուսով վարակված 10 պացիենտ թոքերի դիսֆունկցիայով, որոնք փոխպատվաստման են ենթարկվել: Բացի ՉԺՀ-ից, մասնագետները նմանատիպ վիրահատություններ են կատարել Ավստրիայում, Իտալիայում, Կորեայի Հանրապետությունում եւ ԱՄՆ-ում։