Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու որոշակի քայլեր: Այս մասին երեքշաբթի ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք կենտրոնացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր համաձայնագրերի լիարժեք, բարեխղճորեն կատարման վրա։ Երեկ (Ալիևի հետ հանդիպման ժամանակ) մենք շատ մանրամասն քննարկեցինք ընթացիկ խնդիրները: Հուսով եմ, որ այսօր կկարողանանք ուրվագծել կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան մեզ հարցեր լուծել: Բնականաբար, իրավիճակը հեշտ չէ, երկար տարիներ այն չի լուծվել»,- ասել է Լավրովը:
Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երկրների միջև «շատ հարցեր կան, բայց ոչ՝ խնդիրներ»։ «Դրանց թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարաբերությունները շատ հարուստ են: Դրանք հարստանում են օրեցօր, ներգրավվում են մարդկային գործունեության բոլոր հնարավոր ոլորտները՝ քաղաքական երկխոսություն, առևտուր, տնտեսություն, ներդրումներ, հումանիտար կապեր, կրթական, մշակութային շփումներ և, իհարկե, միջազգային քաղաքականություն»,- նշել է նա:
Բայրամովը հաստատել է, որ կողմերը կուտակել են բավականին մեծ թվով հարցեր` հաշվի առնելով լայն օրակարգը, ներառյալ ՝իրավական դաշտի ասպեկտները, միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը, միջազգային հարթակներում փոխգործակցությունը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Ղարաբաղի վերաբերյալ որոշումների կատարումը: