կարևոր
3808 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-31 17:58
Հասարակություն

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ առաջին համարը

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ առաջին համարը

Համացանցի էջում ընթերցեք «Դրօշակի»՝ իր իրավունքների մեջ մտնող 2024 թ., անդրանիկ համարը: Համարի առաջնորդողը անդրադարձ է Հայաստանի ներկա իշխանությունների գրեթե վեցամյա ձախողված քաղաքականությանը, այս անգամ ներազգային դաշտում:

Հեղինակներ Լուսինե Մխիթարյանը և Մանվել Մկրտչյանը անդրադառնում են ձախողումների պատճառներին քննելով դրանք ներհասարակական հոգեվիճակի, տրամադրությունների, ինչպես և ազգային օրգանիզմում բույն դրած հոռի արատների հետ առնչելով:

Պատմաբան Անի Մելքոնյանի ներկայացրած հոդվածը այս անգամ նվիրված է հայոց բանակի հերթական տարեդարձին: Պատմաբանի հայացքով Անին անդրադառնում է ներկա հանրապետության հիմնադրման հետ ծնունդ առած և պատերազմների դաշտերում կոփված հայոց բանակի անցած փառավոր ուղուն, ինչպես և ներկայացնում է օրվա իշխանությունների հակազգային և հակաբանակ քաղաքականության հետևանքով բանակի կարևորության ստորադասմանը, նրա արժեզրկմանը և, որպես հետևանք, թշնամու հաղթանակներն ու պետությունը ինքն իրեն պաշտպանելու ունակությունից զրկելու ողբերգական պատմությանը:

Ամերկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում ամերիկացի բարձր պաշտոնյաների միջնորդական նախաձեռնությունները հայ և ադրբեջանական կողմերի միջև: Ուսումնասիրությունների կենտրոնի եզրակացությունն այն է, որ Ամերիկյան վարչակազմը աննախադեպ ակտիվությամբ նախորդ տարի դերակատարություն է իրականացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների ոլորտում, ինչպես և առանձնաբար հայ պաշտոնյաների հետ շփվելով և սա կարող է նախանշել Անդրկովկասում ամերիկյան քաղաքականության ակտիվացման սկիզբը:

Դրօշակի այս առաջին համարը ընթերցողին առաջարկում է քաղաքական և ոչ քաղաքական այլ հոդվածներ:

«Դրօշակ»ի 2024թ առաջին համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:

«Դրօշակ» թիվ 1, 2024թ.