կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-30 15:36
Աշխարհ

Անմիջապես հեռացնե՛լ Բայդենին. ԱՄՆ կոնգրեսականները պահանջել են նախագահի հրաժարականը նրա՝ հանդիպման ժամանակ քնելուց հետո

Անմիջապես հեռացնե՛լ Բայդենին. ԱՄՆ կոնգրեսականները պահանջել են նախագահի հրաժարականը նրա՝ հանդիպման ժամանակ քնելուց հետո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում նա քնած է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպման ժամանակ, լուրջ սկանդալ է առաջացրել ԱՄՆ-ում: Հանրապետականները նոր պատրվակ ունեն խաչակրաց արշավանք կազմակերպելու տարեց առաջնորդի դեմ, որը հեղինակազրկում է ամերիկացիներին: Հանրապետական կոնգրեսականներն արդեն հանդես են եկել Բայդենի հրաժարականի պահանջով. հայտնում է segodnia.ru կայքը։

«Հեռացրեք Ջո Բայդենին անհապաղ: Մեր երկիրը վտանգված է ղեկավարվելու մի մարդու կողմից, որը նույնիսկ չի կարող արթուն մնալ Իսրայելի վարչապետի հետ հանդիպման ժամանակ»,- Twitter-ում գրել է կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը՝ մեկնաբանելով  տեսանյութը, որում Բայդենը, նստած Բենեթի դիմաց, ննջում է՝ գլուխը որոշ ժամանակ ներքև պահած և աչքերը փակած, մինչ գործընկերը ոգևորված ելույթ է ունենում:

«Արթնացի՛ր, Ջո՛: Դուք պետք է ստորագրեք հրաժարականի նամակ»,- նշել է կոնգրեսական Լորեն Բոբերտը:

Հիշեցնենք, որ Բայդենը բազմիցս է քննադատվել նման պահվածքի համար։ Ընտրություններում նրա հակառակորդ և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նրան նույնիսկ անվանում էր «sleepy Joe»՝ քնկոտ Ջո։