կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-13 16:35
Մշակույթ

«Մոդերն Թոքինգը»՝ Երևանում. նոր ու սիրված երգեր՝ երևանյան համերգում

«Մոդերն Թոքինգը»՝ Երևանում. նոր ու սիրված երգեր՝ երևանյան համերգում

You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number և «Մոդերն Թոքինգ» բենդի այլ հիթեր 80-կաններից հայտնի են, սիրված և չհնացող: Չնայած տարիների վաղեմությանը` դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը նաև ներկայումս:  Այդ մասին էլ փաստում են Թոմաս Անդերսի և «Մոդերն Թոքինգ» բենդի  համաշխարհային շրջագայությունները: Երևանը ներառվել է այն քաղաքների շարքում, որը հյուրընկալելու  է համաշխարհային մեծ հռչակ վայելող խմբին:

Այսպիսով`  մարտի 27-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է  ունենալու Թոմաս Անդերսի և «Մոդերն Թոքինգ» բենդի կենդանի համերգը, որը մեծ իրադարձություն է լինելու ոչ միայն երգերի, այլև շոու առումով, սպասվում են լուսային էֆեկտներ և հնչողության բարձր որակ:

Հարկ է նշել, որ Թոմաս Անդերսն արդեն հանդես է եկել տեսաուղերձով, որում դիմում է իր երկրպագուներին` ասելով, որ գալիս է Երևան: Նշենք, որ նման  հայտնիություն ունեցող  համաշխարհային հյուրերի համերգը Երևանում իր տեսակի մեջ խթան է զբոսաշրջության զարգացման համար, քանի որ տվյալ համերգի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա հարևան երկրների կողմից: Այդ օրերին մայրաքաղաք կայցելեն մեծ թվով զբոսաշրջիկներ:

Հավելենք, որ «Մոդերն Թոքինգ» բենդի երևանյան համերգին կհաջորդեն համերգներ Գերմանիայում, Պորտուգալիայում, Չեխիայում և այլն։