|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Դեկտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Հոբելյանական հանդիսությանը մասնակցելու են անվանի ասմունքողներ Սիլվա Յուզբաշյանը, Դավիթ Հակոբյանը, Մարգարիտա Մնացականյանը, Սամսոն Ստեփանյանը, Արման Նավասարդյանը, Տաթև Ղազարյանը և Արմեն Մարգարյանը: Հովհաննես Շիրազի խոսքերով գրված երգերը կկատարեն նաև հայտնի երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Համլետ Գևորգյանը և Արմեն Դավթյանը:
Հոբելյանական երեկոյի ընթացքում ելույթ կունենան Երևանի Ձայնի պահպանման վոկալ երգչախումբը, «Բերդ» պարային անսամբլը, «Ինտեր դանս» պարային համույթը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը: